Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Դեկտեմբեր 22, 2009թ. 12:20
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանին համատեղության կարգով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Աստանա/:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան /նստավայրը` Աշգաբատ/:
ArmAr.am












