Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Լրանում է Բաքվի սպանդի 20 տարին

Դեկտեմբեր 22, 2009թ. 15:00

147266081990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի: Ողջ մնացածները  մազապուրծ հասան Հայաստանում: Հայրենիքում ապաստան փնտրող մարդկանց փախստականի կարգավիճակ տալով` կարծես թե բոլորը իրենց պարտքը կատարած համարեցին: Մինչդեռ Ադրբեջանը ամեն տարի մեծ շուքով նշում է իր մի քանի տասնյակ հրոսակների հիշատակը:

2010թ. հայտնի իրադարձությունների 20-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու նախաձեռնությունը «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանինն է. «Դիմել եմ վարչապետին միջոցառումներ կազմակերպելու առաջարկությամբ, որոնք միջազգային հնչեղություն կունենան: Ի պատասխան, Տիգրան Սարգսյանը ասել է, որ սպասում է Ազգային ժողովի առաջարկություններին»: Դրանք չեն ուշանա . «Արդեն հասարակական կազմակերպությունների հետ միասին պատրաստել եմ առաջարկությունների ցանկ, առաջիկայում կդրվի քննարկման»,- տեղեկացրեց Լ. Ալավերդյանը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն