Ինչո՞ւ ԲՈՒՀ-երը չփակվեցին
Հայտնի է, որ գրիպի համաճարակի պատճառով արդեն տևական ժամանակ է,ինչ մանկապարտեզներն ու դպրոցներն արձակուրդում են։ ԲՈւՀ-երը, բացառությամբ Բժշկական համալսարանի, շարունակեցին ուսումնական գործընթացը։ Սրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղան. Օրինակ, Արա Բաբլոյանն այն կարծիքին էր, թե ուսանողների իմունային համակարգն ուժեղ է ու կարող են դիմակայել վարակին:
Պարզաբանելով այս ամենը` ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակելը նախարարության լիազորությունների շրջանակներում է։ Այդպիսի լիազորություն նախարարությունն, իհարկե, ունի նաև ԲՈՒՀ-երի նկատմամբ, սակայն նման լիազորություններն ունեն նաև բուհ-երը։
Ուստի, տվյալ բուհ-ի ղեկավարությունը, հաշվի առնելով ուսանողների հաճախումները, ինքը պետք է որոշեր, թե տվյալ բուհ-ում դասընթացը դադարեցնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Իր այդ իրավունքից օգտվել և դասերն ընդատելու որոշում է կայացրել միայն Բժշկական համալսարանը։ Մյուս բուհ-ում ենթադրվում է, որ ուսանողների իմունիտետն, այնուամենայնիվ բարձր է, կամ էլ ուսման ծարավն այնքան մեծ է, որ ամեն տեսակ վարակները չեզոքացվում են։
ArmAr.am












