Դիարբեքիրում փողոց է վերանվանվել հայ գրողի անունով
Դեկտեմբեր 22, 2009թ. 15:43
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (Տիգրանակերտ) Սուր գավառի տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) երեք փողոցների անվանոփոխության մասին որոշում է ընդունել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` օրերս կայացած ղեկավար խորհրդի նիստում որոշում է ընդունվել Հասարլը թաղամասի Դիրեքչի անունը կրող փողոցը վերանվանել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ: Զիա Գյոքալփ թաղամասի Փուշուջու 1 փողոցը վերանվանվել է ասորի գրող Նաում Ֆաիք Փալաքի անունով, Ֆաթիհ թաղամասի Յաղջը փողոցն էլ անվանափոխվել է թուրք պոետ Ահմեթ Արիֆի անունով:
Փողոցների այդ անվանափոխումները Սուր գավառի ՏԻՄ-ի ղեկավար Աբդուլլահ Դեմիրբաշը այսպես է բացատրել. «Մենք տեր ենք կանգնում Դիարբեքիրի մտավորական անհատականություններին»:
ArmAr.am












