Արմեն Աշոտյան. «Ոչինչ մի ասա, եղիր ոչինչ։ Դա ամենահեշտ տարբերակն է, և քո գոյությունը ոչ ոք չի նկատի»
Նախարար Արմեն Աշոտյանի համար իր վարկանիշը կարևոր է, սակայն նրա համար առավել էական է երկարաժամկետ, այլ ոչ թե կարճաժամկետ բարձր վարկանիշը։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ վարկանիշային տեխնոլոգիաներին ինքը տիրապետում է, բայց երբեք ցանկություն չի ունեցել դրանք կիրառել, որովհետև դրանից պոպուլիզմի հոտ է գալիս։ «Ես շատ լավ գիտակցում եմ, որ եթե ուզում ես չքննադատվել, ապա ոչինչ մի արա, ոչինչ մի ասա, եղիր ոչինչ։ Դա ամենահեշտ տարբերակն է, և քո գոյությունը ոչ ոք չի նկատի։ Ինչպես ասում են՝ աչքից ու դժգոհություններից հեռու։ Եթե մենք ուզում ենք իրավիճակ փոխել, ապա ամեն մեկն իր տեղում պետք է իր վրա վերցնի տհաճ որոշում կայացնելու անհրաժեշտությունը, և սա է առաջնորդության բնութագրիչներից մեկը. ոչ թե գնալ հասարկական կարծիքի հետևից, այլ երբեմն գնալ հասարակական կարծիքին հակառակ՝ ապացուցելու համար, որ այս ճանապարհն է ճիշտ»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը։
Հուսանք, որ սրանք լոկ խոսքեր չեն լինի և ոչ շատ հեռու ապագայում, այնուամենայնիվ, մեր կրթական համակարգում ևս գերիշխող կլինի կրթության բարձր որակը։
ArmAr.am












