Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական

Թուրքական կառավարությունը «խրամատ է փորում» հայկական սփյուռքի դեմ

Դեկտեմբեր 22, 2009թ. 16:28

TURKEY HEAD SCARFԹուրքական կառավարությունը վեցուկես ժամ տևած նիստից հետո «արտասահմանցի թուրքերի նախարարություն» ստեղծելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի էլեկտրոնային կայքը: Կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը ժողովից հետո հայտնել է, որ  ստեղծվելիք գերատեսչությունը զբաղվելու է արտասահմանում բնակվող շուրջ 5 միլիոն  թուրքերին առնչվող հարցերով: Չիչեքը նաև նշել է, որ արտերկրում բնակվող թուրքերի հարցերով այժմ Թուրքիայում զբաղվում է շուրջ 30 պետական հաստատություն, որոնց աշխատանքները, սակայն, համակարգված չեն: Նախատեսվում է բոլոր այդ մարմիններին մեկ հարկի տակ հավաքել ու համակարգել տարվող աշխատանքները: Տեղեկացնենք, որ ավելի վաղ թուրքական «Sabah» թերթը գրում էր, որ հայկական հզոր լոբբիին նոր ուժով հակադարձելու համար թուրքական իշխանությունները փորձում են արտասահմանում բնակվող թուրքերին վերածել հավաքական ուժի: Արտասահմանաբնակ թուրքերի հարցերով պատասխանատու պետնախարար Ֆարուք Չելիքի կողմից պատրաստվել էր համապատասխան նախագիծ, ըստ որի, այդ գերատեսչությունը Թուրքիայից դուրս բնակվող թուրքերի խնդիրները հոգալուց բացի պետք է զբաղվի նաև լոբբինգով: «Sabah»-ի տեղեկացմամբ` այդ նախարարությունն ունենալու է հետևյալ կառուցվածքը.

  • Ղեկավար կազմ. 1 ղեկավար, 7 բաժնի պետ, 50 մասնագետ. Այն երկրում, որտեղ գործունեություն է ծավալվելու, անպայման լինելու են նաև տարածաշրջանային բաժանմունքներ:
  • Թուրքական առավել հոծ զանգվածներով բնակեցված երկրներում` Գերմանիյում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուգում հիմնվելու են հատուկ նշանակության բաժանմունքներ:

  • Վարչության ենթակայության տակ որպես առանձին մի միավոր գործելու է անգլախոս երկրներում բնակվող թուրքերի ենթավարչություն: Վերջինս  հայկական սփյուռքին դիմագրավելու համար իրականացնելու է լայն քարոզչություն, կազմելու է նոր ծրագրեր և ուղեգծելու է անհրաժեշտ քաղաքակնություն:

Նման կառույց հիմնելով` Անկարան, թերևս, նպատակ ունի հակադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին: Բայց այդ ձեռնարկումը հազիվ թե հեռանկարային լինի, քանի որ հենց Թուրքիայի սրտում` Անկարայի մտավորականության շրջանում, անուղղակիորեն զինակցում են հայկական լոբբինգին: Զորօրինակ` 2008-ին մեկնարկած «Ներողություն եմ խնդրում» համացանցային ստորագրահավաքը, երբ հազարավոր թուրք մտավորականներ չզլացան խղճմտանքի ստրոգրություն դնել: Հիշեցնենք, որ մինչև օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի 20 պետություններ: Մարդկության դեմ ուղղված թուրքերի այդ ոճիրը դատապարտվել է միջազգային հանրության տարբեր մակարդակներում՝  առանձին մտավորականներից մինչև պետությունների ղեկավարներ ու օրենսդիր մարմիններ: Մխիթար Նազարյան


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն