Հայաստանի դեսպանությունը Բելգիայի հայ արվեստագետների համար միջոցառում է կազմակերպել
Դեկտեմբերի 19-ին ՀՀ դեսպանությունն ընդունելություն կազմակերպեց Բելգիայի հայ արվեստագետների համար:
Միջոցառման նպատակն էր հնաավորություն ստեղծել ՀՀ դեսպանություն այցելած ավելի քան հիսուն` ինչպես արդեն ճանաչում ունեցող, այնպես էլ ստեղծագործական առաջին քայլերն անող բելգիաբնակ հայ նկարիչների, երաժիշտների, գրողների և գոբելենագործների համար` միմյանց ծանոթանալու, դեսպանության միջոցով Հայաստանի հետ կապն ամրապնդելու և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար:
Ողջունելով հայ արվեստագետներին` ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը նշեց, որ հայ արվեստագետների արձագանքը դեսպանության հրավերին ցույց է տալիս այն առկա ներուժը, որը լավագույնս պետք է ծառայի Հայաստանը և հայ մշակույթը Եվրոպայի մայրաքաղաքում ներկայացնելու պատասխանատու գործին: Առկա ներուժի ինքնակազմակերպումը կարժանանա դեսպանության ամենայն աջակցությանը և կհանդիսանա համազգային նպատակները միասնաբար իրականացնելու կարևոր քայլ:
Ներկաներին ողջունեց նաև Բրյուսելի հայկական հովվապետ Զատիկ վարդապետը: Բարձր գնահատելով ՀՀ դեսպանի նախաձեռնությունը, նա կարևորեց հայ համայնքի և դեսպանության համագործակցությունը արտերկրում հայկական մշակութային արժեքների լավագույնս ներկայացնելու նպատակով :
Միջոցառման անակնկալը Բրյուսելի գեղեցկության 2009թ. մրցույթի հաղթող, հայազգի Գոհար Ավետիսյանի մասնակցությունն էր:
ArmAr.am












