Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

«Նրանում, ինչ պատահել է որդուս հետ, մեղավոր է զորամասի հրամանատարը»

Դեկտեմբեր 22, 2009թ. 17:17

Վերջերս բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան ադրբեջանական բանակի զինծառայող Իսլամ Շեյուբովի մոր՝ Էբել Շեյուբովայի մամուլի ասուլիսին: Պատմելով իր որդու ծանր ճատակագրի մասին և բողոքելով Ադրբեջանի բանակում տիրող անարդարություններից՝ վշտացած մայրն իր վերջին հույսը կապում է լրատվամիջոցների հետ:

Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ճակատային գծի մոտ զինծառայություն անցնող մեղադրյալ Իսլամ Շեյուբովի մոր` Էբել Շեյուբովայի մամլո ասուլիսը:

Նա հայտարարել է, որ իր որդուն անարդարացի դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման, իսկ իրենց էլ խորհուրդ են տվել ոչ մի տեղ չբողոքել` որդու հետագա ճակատագիրը չվատացնելու համար:

1989թ. ծնված Իսլամ Շեյուբովը 2007թ. հուլիսին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Տերտերի շրջանում: Երբ նրա զորացրմանը մնացել էր 4-5 օր, սահմանակետի մոտ դիվերսիա է կատարվում: 2008թ. դեկտեմբերի 26-ի գիշերը Շեյուբովի կողմից պահպանվող հատված են գալիս չորս զինծառայող, ասում գաղտնաբառը և հայտնում, որ եկել են համապատասխան հսկողություն իրականացնելու: 8 սահմանապահներից 5-ը հանգստանում էին, մեկը հերթապահ էր, իսկ երկուսը պահպանում էին սահմանը: Եկածներից երկուսը գնում են հանգստացողների մոտ, իսկ երկուսը մնում են: Սրանցից մեկը մնում է Շեյուբովի մոտ, իսկ մյուսը հեռանում է երկրորդ սահմանապահի հետ: Շուտով Շեյուբովը մի քանի կրակոց է լսում: Այդ ժամանակ այս մեկն էլ Շեյուբովի դեմքին է կրակում և կարծելով, թե սպանել է, հեռանում է:

Ինչպես հաղորդեց մամուլի ասուլիսին մասնակցող` Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության կենտրոնի տնօրեն Ալեքպեր Մամեդովը, մեկ տարի առաջ սահմանի վրա տեղի ունեցած պատահարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող, իսկ մեկն էլ ծանր վիրավորվել, տարածվել է պաշտոնական տեղեկատվություն, թե Տերտերի շրջանի Գապանլի գյուղի մոտ գտնվող ճակատային գծի հատվածում հայկական կողմից դիվերսիոն հարձակում է իրականացվել:

2009թ. սեպտեմբերի 17-ին Գյանջայի զինվորական դատարանը Իսլամ Շեյուբովին մեղավոր է ճանաչում Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով. «Զինծառայողին վիրավորանք հասցնելու և ծեծելու համար», «Առողջությանը կանխամտածված թեթև վնասվածք պատճառելու համար», «Մարտական հերթապահության կանոնների խախտում, որը կարող է վնաս հասցնել պետության անվտանգությանը» և 3,5 տարի ազատազրկման դատապարտում: 2009թ. դեկտեմբերի 2-ին վճռաբեկ դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողնում է ուժի մեջ:

Դատապարտյալի մայրը` Էբել Շեյուբովան հայտնում է, որ դատավորներն իրենից 6000 եվրո են պահանջել` արդարացման դատավճիռ կայացնելու համար, իսկ վճռաբեկի դատավորը` 8000:

Տիկնոջ պնդմամբ, այս ամենում մեղավոր է զորամասի հրամանատար կապիտան Յալչին Աբդուլլաևը, որին իր որդին հրաժարվում էր տալ սեփական զինվորական աշխատավարձը և նրա համար գնել հեռախոսի լիցքավորման քարտեր: Ծնողները բողոքում են Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության նախարարություն, երկրի նախագահին: Աբդուլլաևի նկատմամբ քրեական գործ  է հարուցվում, սակայն մորը ոչ մի անգամ թույլ չեն տալիս մտնել դատարանի դահլիճ:

Դատի ավարտից հետո Աբդուլլաևն ինքն է զանգահարում և ասում, որ 7000 մանաթ է տվել և իրեն արդարացրել են, իսկ սահմանի վրա տեղի ունեցած դեպքի համար մի քանի ամիս առաջ «ում պետք է» վճարել է 27 հազար մանաթ ու ջրից չոր դուրս եկել:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն