Դու Դավութօղլու° ես, թե° Դավթյան
«Դու էլ ինչի° համար ես պետք»,- հեռակա կարգով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հարց է ուղղել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Արդահանի պատգամավոր Էնսար Օղուտը:
Կուսակցության Էրզրումի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էնսար Օղութը քննադատության թիրախ է դարձրել, հատկապես, արտգործնախարար Դավութօղլուին` ասելով. «Քո ազգանունն ի°նչ է, դու Դավութօղլո°ւ ես, թե° Դավթյան: Դու արտգործնախարար ե°ս, թե° ինչ: Դա որերո°րդ քարտեզն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրապարակվում է մասնատված Թուրքիայի քարտեզ, իսկ դուք ծպտուն չեք հանում»:
Էնսարը հարցադրում է արել, արդյո°ք, հրապարակվում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան կամ Հունաստանը մասնատված պատկերող քարտեզներ: Նա դժգոհել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքի համապատասխան նոտա չի հղել Միացյալ Նահանգներին կամ հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան հանրահայտ «NBC» հեռուստաընկերությունն իր առավոտյան «Today’s Show» ծրագրի ժամանակ եթեր էր հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տեղում նշված է եղել Քուրդիստան: Դա արվել է այն ժամանակ, երբ լուր է հաղորդվել Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված երեք ԱՄՆ քաղաքացիների մասին:
ArmAr.am












