Արմեն Մովսիսյանն .«Մենք պատրաստ ենք Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառել»
Դեկտեմբեր 22, 2009թ. 18:00
ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ամփոփելով տարին ասել է. «Ներկայումս ՀՀ կողմից էլերկտրաէներգիայի արտահանում Թուրքիա չի իրականացվում, բայց արդեն իսկ բավարար կապեր են ձեռք բերվել թուրքական տարբեր ընկերությունների հետ»:
Նախարարն ասել է, թե «Թուրքական էներգետիկ համակարգը մեզ համար բավական լավ շուկա է: Եթե սահմանները բացվեն Հայաստանի համար բարենպաստ պայմաններ կապահովվեն` էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից»:
Նա նաև նշել է, թե հայկական կողմը նաև տեխնիկապես է պատրաստ էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:
ArmAr.am












