Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Գյուղնախարարը հայ- թուրքական սահմանի բացման հետ մեծ հույսեր է կապում

Դեկտեմբեր 22, 2009թ. 18:42

gerasim-alaverdyanԳյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավարդյանն այսօր 2009- թ. ամփոփումը ներկայացրել է հաշվետու տեսանյութով: Ֆիլմում, սակայն, ներկայացվեցին միայն ձեռքբերումները: Իսկ ո՞րն է դրանցից ամենագլխավորը` հարցին, նախարարը պատասխանեց. «Ամենակարեւորը ՀՀ- ում սերմնաբուծության զարգացումն է, տոհմային անասնաբուծության զարգացումը, մեքենատրակտորային կայանների կայացումը եւ հակակարկտային կայանների համակարգի զարգացումը»,- ասաց նախարարը։

Նա նաև նկատեց, որ տարին իր հիմնական բացթողումը ևս ունեցավ. «Նպատակ էի դրել, որ այս տարի գոնե 5000 տոննայի սերմ ներկրեինք, որպեսզի սերմնաբուծությունը զարգացնեինք: Դա չհաջողվեց այս տարի»։

Չնայած դրան` նախարարը վստահ է, որ հաջորդ տարի արդեն այս հարցը ևս կլուծվի:

Գերասիմ Ալավարդյանի փոխանցմամբ, ճգնաժամը հիմնականում ազդել է վերամշակման ծավալների վրա, բայց փոխարենը աճել են գյուղմթերքների արտահանման ծավալները:

Հայթուրքական սահմանի բացման հետ մեծ հույսեր կապող նախարարը նկատեց, թե հաջորդ տարի` սահմանի բացման դեպքում, գյուղմթերքների արտահանման ծավալները մի քանի անգամ կավելանան: Նա համոզված է, որ իր լավատեսությունն անհիմն չէ. «Կառավարությունում ուսումնասիրել են Թուրքիայի գյուղատնտեսական շուկան եւ չեն կիսում առկա կարծիքը, թե սահմանի բացումը կարող է վնասել Հայաստանի գյուղատնտեսությանը: Յոթութ ապրանքատեսակներ, որոնց ավելցուկն այսօր կա, որ կարող ենք իրացնել, օրինակ խաղողը, այսօր Թուրքիայի շուկայում դրանց գինն ավելի բարձր է, քան Հայաստանում»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն