Նորից գների ռեկո՞րդ ենք սահմանելու
Կրկին ամանորյա եռուզեռ է: Մեզանում, որպես կանոն, նախատոնական եռուզեռն սկսվում է շուկաներից: Դեռ նոյեմբերին մարդիկ տոնական սեղանների ծախսերի ցուցակ են կազմում, եւ ըստ այդմ գնումներ անում: Եւ նորություն չէ , որ տոներից հետո վերջնահաշվարկ անելիս, միևնույնն է, պարզվում է, որ գերածախս են արել: Տոնական ճոխ սեղան ունենալը յուրաքանչյուր հայի ցանկությունն է այս օրերին, ու նա ամեն գնով փորձում է իրականություն դարձնել մտքին դրածը: Դրա հետևանքով մթերքի սպառումը, մասնագետների հավաստամամբ, դեկտեմբերին 2, 3 անգամ ավելանում է: Այս տարին էլ նախատոնական գնաճ արձանագրելու համար բացառություն չէ:
Սուպերմարկետները վստահեցնում են.«ապրանքը չի թանկանալու»: Ավելին, հաճախորդ գրավելու նպատակով «ակցիաներ» են անում, որոշ ապրանքատեսակների համար զեղչեր կիրառում: Խայծը շատերին է գրավում: Սակայն գնորդը, խանութից դուրս գալով,պարզում է, որ ոչ մի զեղչ էլ չի եղել: Պարզապես, գումարը գանձող աշխտակիցը (օգտվելով գնվող ապրանքի տեսականու բազմազանությունից), ապրանքի գները հաշվել է սովորկանի պես:
Թե ինչու է շուկան հենց այս օրերին գների աննախադեպ ռեկորդ սահմանում, պարզաբանում են հենց իրենք` վաճառողները: Երկաթգծի կայարանամերձ հրապարակի վերավաճառողները վրդովված են. «Մենք ապրանքը չենք թանկացնում, մաքսզերծումն է թանկացել»: Գնացքով տեղափոխվող ապրանքի 1կգ-ի համար էլ 50դրամ ավելի են վճարում, քան, ասենք, քսան օր առաջ:
Այստեղի անցուդարձին քաջատեղյակները վստահեցնում են, որ այս տարի թանկացում չկա, որովհետև առևտուր էլ չկա, օրինակ «անցած տարի մանդարինի 1կգ-ն արժեր 800-1000 դրամ, այս տարի` 300-500 դրամ է»,- վստահեցնում են նրանք: Սեփական բյուջեի վրա զգալով ամանորյա թանկացումները` հենց վաճառողները, ինչպես խոստովանում են, օգտվում են առիթից:
Եվրոպական ամանորյա զեղչերը տրամաբանական են, արտադրությունն ստեղծված է սպառողի համար, արտադրողի եկամուտը կախված է սպառողի գնողունակությունից: Բայց ո՞րն է նրանց տարբերությունը մեզանից. Նրանց տրամաբանությունը, հոգեկերտվածքը, սովորույթները համաչափ են զարգացել եւ ձեւավորվել: Այնտեղ ապրանքաշրջանառության ծավալն այնքան մեծ է, որ ստիպված կիրառում են պահեստային տնտեսությունը: Մեազնում այդպիսի հասկացություն չկա:
Նախատոնական շուկան ուսումնասիրողները գտնում են,որ գների քաղաքականության տրամաբանական խախտումները պայմանավորվում են հիմնականում նրանով, որ ներկրողները կամ արտադրողները եւ օրենսդիրները նույն մարդիկ են: Եվ եթե պետք է գնաճին դիմադրել կամ քայլեր ձեռնարկել, ապա կարելի է ասել, որ դա գրեթե անհնարին է դառնում:
Լիլիթ Պողոսյան












