Ինքնասպան է եղել պատերազմի ադրբեջանցի վետերանը
Դեկտեմբեր 23, 2009թ. 16:22
Ադրբեջանի նախագահը, չնայած իր երկիրը հայտարարում է տարածաշրջանում տնտեսապես ամենահզորը, իրականում, սակայն, Ադրբեջանում բնակչությունը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Երկրում մեծ չափերի հասնող ինքնասպանությունները նաև պայմանավորված են վատ ապրելակերպով ու մարդկանց ստորացված վիճակով:
Դեկտեմբերի 21-ին Ղարաբաղյան պատերազմի վետերան Ֆիզուլի Ալիևը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը գտնվել է թե’ սոցիալական, թե’ հոգական ծանր վիճակում, որպես պատերազմի վետերան` նաև արհամարված ու անտեսված երկրի իշխանությունների կողմից:
Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:
ArmAr.am












