Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի ու Շիրակ
Հանրապետության նախագահն այսօր աշխատանքային այցով մեկնել է երկրի հյուսիսային շրջաններ: Լոռու մարզի Սպիտակ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի դեռևս կառուցման ընթացքի մեջ գտնվող «Նոր թաղամաս»-ի շինհրապարակում` ծանոթանալու կատարվող աշխատանքներին:
Ի դեպ, նախատեսվում է, որ արդեն 2010-ի ապրիլին այստեղ բնակության համար պատրաստ կլինի 220 շենք: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավել քան 7 միլիոն դրամ: Քաղաքում կառուցվելու է նաեւ Վարպետաց թաղամաս` արհեստագործությունը զարգացնելու նպատակով:
Սպիտակից Սերժ Սարգսյանը կմեկնի Շիրակամուտ գյուղ, որը նախկին Նալբանդն է, եւ կհյուրընկալի համայնքի բազմանդամ ընտանիքներից մեկին:
Լոռու մարզից հետո հանրապետության նախագահի հաջորդ կանգառը Շիրակն է: Գյումրիում եւս Սերժ Սարգսյանը կշրջի նորակառույց թաղամասում, կծանոթանա «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպության կողմից կառուցված շենքերին, որոնց մի մասն արդեն պատրաստ է շահագործման:
ArmAr.am












