Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Կասեցվել է ԼՂՀ-ի հետ առնչություն չունեցող բրիտանական խմբի ստեղծումը

Դեկտեմբեր 23, 2009թ. 17:34

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը տեղեկացել էր, որ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում դեկտեմբերի 3-ին ստեղծվել է բրիտանա-ղարաբաղյան խորհրդարանական նոր խումբ: Բիրտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, խումբը ստեղծվել է բարոնուհի Սիմոնսի և վիկոնտ Դեսմոնդ Ուեւերլիի ջանքերով. վերջինս եղել է բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամ: Հիշեցնենք, որ բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը հայտարարություն էր տարածել վերոնշյալ  խմբի ստեղծման ուղղությամբ, և իր մտահոգությունը հայտնել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ոչ լորդ Ուևերլին եւ ոչ էլ բարոնուհի Սիմոնսը  որևէ  առնչություն չունեն  Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների,  Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան և բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամների հետ` ԼՂՀ-ում տիրող իրավիճակի մասին ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Քիչ առաջ ArmAr.am-ի աղբյուրները Լոնդոնից տեղեկացրին, որ լորդ Ուևերլիի և բարոնուհի Սիմոնսի կողմից նման նախաձեռնություն, իրոք, եղել է, սակայն այն կասեցվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և նրա համախոհների ջանքերով: ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն