Իսրայելի բժիշկներն օգտագործել են պաղեստինցի զինվորականների օրգանները
Լոնդոնյան գերթե բոլոր ԶԼՄ–ները հողորդում են, որ Իսրայելի բժիշկները սպանված պաղեստինցի զինվորներին որպես օրգանների դոնորների են օգտագործել իսրայելցի զինվորների համար:
Այս մասին հայտարարել է նաև Քնեսեթի պատգամավոր Ահմադ Թիբիին: Նա իր հայտարարությունը հիմնավորել է շվեդական «Aftonbladet» թերթի` այս տարվա օգոստոսի համարում տեղ գտած այն հրապարակմամբ, ուր հեղինակը մեղադրում է Իսրայելին` պաղեստինցիների օրգանների առեւտրի մեջ:
«Առկա են ապացույցներ, որ զինվորական բժիշկները դիակներից վերցրել են մաշկի հատվածներ, աչքի եղջերաթաղանթներ, զարկերակների մասեր եւ այլ օրգաններ, դրանք օգտագործելով իսրայելցի զինվորների վիրահատությունների ժամանակ: Նման դեպքեր եղել են 1990-ականների զինված հակամարտությունների տարիներին, ըստ որում, օգտագործվել են ինչպես պաղեստինցի, այնպես էլ իսրայելցի սպանված զինվորները»,-ասել է Ահմադ Թիբիին:
Թիբիի հայտարարությունը հեռարձակվել է Chanel 2TV հեռուստաալիքով օրգանների անօրինական օգտագործմանը նվիրված հաղորդման ընթացքում: Նույն ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Իսրայելի դատաբժշկական կենտրոնի նախկին ղեկավար, դոկտոր Եհուդա Հիսի մոտ 10 տարի առաջ անցկացված հարցազրույցը: Հիսը եւս խոստովանում է, որ իսրայելցի բժիշկները խախտել են վերապատվաստմանն առնչվող օրենքը, որն արգելում է սպանված կամ զոհված մարդու օրգաններն օգտագործել առանց նրա հարազատների թույլտվության:
Իսրայելական բանակի աղբյուրներից մեկը նույնպես հաստատել է պաղեստինցիների օրգանների օգտագործման փաստը:
Հիշեցնենք, որ Aftonbladet թերթի հրապարակումը զայրացրել էր Իսրայելին, որը թերթին մեղադրել էր հրեատյացության մեջ: Միաժամանակ սառեցվել խզել Իսրայել-Շվեդիա հարաբերությունները:
ArmAr.am












