Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

«ՔԲԿ»-ը սպառնում է ապստամբություն սկսել Թուրքիայում

Դեկտեմբեր 23, 2009թ. 19:00

pkk_fighters0eb56e99a44988_middle«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) պաշտոնական Անկարային ուղղված սպառնալից հայտարարություն է արել: Թուրքական «Haber1» լրատվական կայքի տեղեկացմամբ, «ՔԲԿ»-ի ազդեցիկ ղեկավարներից մեկը` Դուրան Քալքանը քուրդ զինյալների անունից հայտարարել է, որ եթե քրդական հարցի լուծումը ձգձգվի, ապա Թուրքիան դարձյալ կցնցվի ապստամբություններից ու փողոցային բախումներից:

«Եթե կարգավորման գործընթացը էլ ավելի երկարի, Թուրքիայում կբռնկվի ավելի լայնամասշաբ ու խորը ներքին պատերազմ»,- ասել է Քալքանը: Վերջինս ճիշտ է համարել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի բնորոշումը, համաձայն որի, վերջերս Թուրքիայում սկսված զանգվածային անկագություններն ու փողոցային մարտերը ապստամբության փորձ էին:

Քուրդ գործիչը ընդգծել է, որ Թուրքիան կարող է քրդական հարցը լուծել ժողովրդավարության ճանապարհով, հակառակ դեպքում զինված պայքարը կշարունակվի:

«Ամեն պահն ավելի պայթյունավտանգ կարող է լինել: Կարող է ապստամբություն սկսվել»:

Նշենք, որ «ՔԲԿ»-ը Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Շուրջ երեք տասնամյակ քրդերը զինված պայքար են մղում թուրքերի դեմ` քրդական անկախ պետականություն հիմնելու նպատակով: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի` Թայիփ Էրդողանի օգնական Հուսեին Չելիքը վերջերս հայտարարել էր, որ այդ ողջ ընթացքում Թուրքիան ծախսել է 300 մլրդ դոլար:

«Մինչև օրս սպանվել կամ հաշմանդամ է դարձել շուրջ 30.000 քուրդ գրոհային: Դա նշանակում է, որ  մեկ քուրդ գրոհայինին վնասազերծելը Թուրքիայի համար արժեցել է 10 մլն դոլար»,- ասել է Չելիքն ու ընդգծել, որ միջազգային դիվանագիտությունում թուրքական պետության համար բարդություններ ստեղծող երեք հիմնական խնդիրներ կան. Կիպրոսի հարցը, Հայկական սփյուռքը և «Քրդական բանվորական կուսակցությունը»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն