Լևոն Անանյան.«Մեր գրողները ձեռքները ծալած չեն նստել»
«2009 թ բեկումնային էր հայ գրականության համար, ֆինանսատնտեսական ճգնաժամն էլ, բարեբախտաբար, շրջանցեց հոգևոր դաշտը», -ասել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Միության նախագահն ասաց է, որ տարին իրադարձություններով հագեցած է եղել՝ հոբելյաններ, ավանդական գրականության շաբաթ մարզերում, երիտասարդ գրողների հավաք Ծաղկաձորում, Թարգմանչաց տոն: Եվ որ մեր գրողները ձեռքները ծալած չեն նստել.«Նրանց գրչի ծայրի թանաքն էլ չի չորացել։ Ստեղծվեցին արժեքավոր շատ գրքեր եւ պոեզիայի եւ մյուս գրական ժանրերի առումով, արժեքավոր գրքերը հրատարակվեցին»,- վստահեցրեց Լեւոն Անանյանը:
Գրողների միությանը մշտապես մտահոգել է այն հարցը, թե` ո՞ւմ համար են հրատարակվում գրքերը, երբ գիրք կարդացող չկա: Մինչդեռ Լ. Անանյանը կարծես թե հակառակի մեջ է համոզվել, որ. «Աստիճանաբար վերանում է ընթերցանության ճգնաժամը». այս համոզմանը նա եկել է փետրվարի 19-ին, երբ այդ օրը` գիրք նվիրելու օր հայտարարվեց:
«Սյդ օրը մենք 20 000 գիրք տարանք հյուսիսային շրջանների գրադարաններ և այդ շարժումը սկսվեց, պետք է այն գուրգուրել»:
Լևոն Անանյանը անդրադարձավ նաև անցնող տարվա ոչ այնքան հաճելի պատմությանը` Գրողների միության 15- րդ համագումարին:
«Գիտեք ինչ՝ նախահամագումարյան աղմուկներ էին եւ այդ բազմաժխոր աղմուկում թվում էր թե ինչ- որ հեղափոխություններ պետք է լինեն: Համագումարն անցավ հայ գրողների բացարձակ միասնության եւ համախմբվածության պայմաններում եւ դա հզոր ապտակ էր վարձու գրչակներին»:
ArmAr.am












