Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Գերմանիայում Հայաստանի դեսպանն այցելել է Զաքսեն-Անհալթ երկրամաս

Դեկտեմբեր 23, 2009թ. 19:01

Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին այցելել է Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամաս: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ երկրամասի վարչապետի, խորհրդարանի նախագահի, Մագդեբուրգի քաղաքապետի, ինչպես նաեւ երկրամասի ՆԳՆ եւ Մագդեբուրգի Ոստիկանական ակադեմիայի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Զաքսեն-Անհալթի վարչապետ Վոլֆգանգ Բյոմերի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել երկրամասի իշխանություններին Հայաստանի հետ մշակութային եւ կրթական ոլորտներում արդյունավետ համագործակցությանն ուղղված աջակցության համար: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է համագործակցության ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են մշակել հստակ առաջարկներ տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Զաքսեն-Անհալթ երկրամասի եւ ՀՀ մարզերից մեկի, ինչպես նաեւ տվյալ երկրամասի եւ ՀՀ առանձին քաղաքների միջեւ ուղիղ կապեր հաստատելու հնարավորությունները:

Դեսպան Մարտիրոսյանը հանդիպել է նաեւ Զաքսեն-Անհալթ երկրամասի խորհրդարանի նախագահ պարոն Շտայնեկե Դիտերի, Մագդեբուրգի քաղաքապետ Քոխ Ռյուդիգերի հետ, հանդիպում է անցկացրել հանդիպման ժամանակ գերմանական կողմը պատրաստակամություն հայտ Զաքսեն-Անհալթ երկրամասի ներքին գործերի նախարարությունում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն