Կիպրական բանակցությունները սառեցվել են
Հունաստանն անժամկետ դադարեցրել է երկրի հյուսիսային հատվածի հետ վերամիավորման բանակցությունները, որը ընթանալու էր Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի ու Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթի միջև:
Թուրքական լրատվամիջոցների համաձայն, այս որոշումը կապված է կղզու այդ հատվածում գտնվող քրիստոնեական ուղղափառ եկեղեցիներից մեկի կազմակերպած ուխտագնացության հետ: Ուխտագնացությունը` որպես կղզու հունական և թուրքական հատվածների միջև բարի կամքի դրսևորման քայլ, ծրագրված էր իրարից բաժանված բնակչությանը մերձեցնելու նպատակով: Սակայն, երբ մոտ 550 հույն ուխտագնացներ երկրի հյուսիսային հատված մեկնելու ճանապարհին դժվարությունների են հանդիպել, հունական կողմը որոշել է դադարեցնել բանակցությունները:
Հիշեցնենք, որ Կիպրոս կղզին հունական ու թուրքական հատվածների միջև բաժանվել 1974 թվականին` թուրքական բանակի ներխուժմամբ: Թուրքերը օկուպացրել են կղզու մոտ 40 տոկոսը:












