«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, Իրանում տեղի են ունեցել բախումներ` ոստիկանների և ընդդիմադիրների միջև:
Դեկտեմբեր 24, 2009թ. 09:20
Իրանի Կում քաղաքում երկրի ամենահայտնի հոգևոր գործիչներից մեկի` այաթոլլահ Հոսեյն Ալի Մոնթազերիի hիշատակը հարգելու նպատակով ընդդիմադիրները հավաք են կազմակերպել: Հիշեցնենք, որ Մոնթազերին մահացել է դեկտեմբերի 20-ին` 87 տարեկան հասակում: Նա համարվում էր Իրանի նախագահ Ահմադինեջադի ամենաակտիվ քննադատներից մեկը:
Հավաքված ընդդիմության վրա հարձակում են գործել Իրանի հատուկ ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները: Իշխանական ջոկատները հարձակում են գործել նաև ընդդիմությանը սատարող հոգևորականների բնակարանների վրա:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:
ArmAr.am












