Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«Չկանգնեցնե՞նք մամուլը իր կոչման բարձրության վրա»

Դեկտեմբեր 24, 2009թ. 14:01

1244552161_pic_id15509Լրագրային-հրապարակախոսական ոճի ըմբռնումը և սրան առնչվող հարցերր եզրագծվում են լեզվի ոճաբանության և խոսքի ոճաբանության սահմաններով։ Այդ հարցերից առանցքայինը ոճական ավանդույթն է, որն ունի երկու կողմ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Առաջինը պայմանավորված է պատմականորեն ձևավորված գրական լեզվի ոճա­բանությամբ, իսկ երկրորդն առնչվում է խոսքի, հաղորդակցման ոճաբա­նությանը և, ի վերջո, հանգում հեղինակային ոճին։ Հատկապես երկրորդ բաղադրիչը ժամանակակից մամուլում էական փոփոխություններ է կրել, որոնք դարձյալ ունեն իրենց յուրահատուկ դրդապատճառները։ Լրագրային-հրապարակախոսական ոճի առանձնահատկություններից մեկն այն է, որ դժվար ընկալելի կամ նորահայտ յուրաքանչյուր հասկացու­թյուն դիտարկվում և մեկնաբանվում է առօրեական րմբռնումների համա­տեքստում՝ ծառայելով հիմնական նպատակին՝ հասանելի լինել ընթեր­ցողին, ունկնդրին։ Այսինքն, ընթերցողը, ունկնդիրը, նրան հուզող խնդիր­ները դառնում են այն կիզապակին, ուր խտանում և որտեղից նաև բխում են լրագրային-հրապարակախոսական ոճի բոլոր առանձնահատկու­թյունները։

Զանգվածային լրատվական միջոցները հասարակական֊-քաղաքական իրադարձությունների, սոցիալ-տնտեսական հարաբերություննե­րի, մշակութային և այլ նորությունների տարածման հետ նաև լեզվի քա­րոզչության արդյունավետ միջոցներ են։Մամուլում շոշափվում են ոչ միայն տվյալ ժամանակի հասարակական կյանքի հրատապ խնդիրները, այլև հասարակությանը հետաքրքրող բազմապիսի հարցեր՝ քաղաքական, տնտեսական, կենցա­ղային, մշակութային և այլն։ Ասվածը վկայում է, որ մեր ժամանակներում խիստ մեծացել Է լրագրող-հրապարակախոսի դերը ոչ միայն հանրությանը տեղեկատվություն մատուցելու, այլև նրան քաղաքական, սոցիա­լական ճիշտ կողմնորոշում տալու և մարդկանց լեզվական ճաշակը  բարձրացնելու առումով:

Այս ոճի բառապաշարի մեջ մտնում են ոչ միայն գնահատողական բառեր և արտահայտություններ, այլև գիտա­կան ու մասնագիտական եզրույթներ, նորագույն փոխառություններ, նորաբանություններ, կայուն բառակապակցություններ և հատկապես դարձվածային արտահայտություններ։

Այս դեպքում շատ կարևոր են նաե լրագրողի, հոդվածագրի ճաշակը, լեզ­վական իմացությունը, ժողովրդական բառ ու բանին ծանոթ լինելու աս– տիճանը:

Դարձվածային արտահայտություններ, առած-սաացվածքներ այ­սօր էլ առատորեն գործածվում են մամուլում՝ հաճախ տեղին ու դիպուկ՝ խոսքը դարձնելով աշխույժ ու պատկերավոր։ Դիտարկումները ցույց են տալիս սակայն, որ մերօրյա մամուլում գնալով ավելանում են օտարաբանությունները, ժարգոնային, հաճախ նույնիսկ փողոցից վերցրած ար­տահայտությունները, որոնք իջեցնում են խոսքի մակարդակը և լեզվա­կան ճաշակ զարգացնելու փոխարեն ուղղակի ոչնչացնում են այն։ Այս երևույթն ունի երկու պատճառ։ Առաջինը լրագրողի, հոդվածագրի՝ գրա­կան հայերենին վատ տիրապետելն է (երբեմն նույնիսկ չտիրապետելը կամ կիսագրագետ լինելը) կամ գրական լեզվի պահանջներն անտեսելը, իսկ երկրորդը` գաղափա­րական հակառակորդին նսեմացնելը, ծաղրելը՝ լեզվական միջոցների մեջ խտրություն չդնելով։ Ինչ խոսք, ինչ-որ մեկին բնորոշ արտահայ­տություններով խոսքը համեմելը վաղուց հայտնի և ընդունված հնարք է, բայց երբ նմանատիպ արտահայտությունների առատության մեջ կոր­չում է բուն խոսքը, արդեն անթույլատրելի է:՝Այս առումով աչքի են ընկ­նում հեռուստատեսությունը (սերիալներում և զանազան երգիծական հա­ղորդումներում հնչող խոսքով) և հատկապես որոշ պարբերականներ:

Ժարգոնային արտահայտու­թյունները առատորեն ներթափանցել են մամուլ, և դրանց գործածությու­նը գնալով մեծանում է: Դրա նպատակն ամենևին էլ խոսքը մատչելի դարձնելը չէ, այլ գաղափարական հակառակորդին ծաղրուծանակի են­թարկելը, բայց որի հետևանքով տուժում է հայերենը՝ արձանագրելով լեզվական նահանջ, ոճի և ճաշակի աղավաղում։

Մամուլի միասնական միտվածության, լրագրող-հրապարակախոսի առաքելության մասին այսօր էլ շատ է գրվում։ Այն, որ մամուլը պետք է ծաոայի համազգային գերխնդրի իրականացմանը, ժողովրդի հավա­քական կերպարի կայացմանը, մարդկանց լեզվական ճաշակի բարձ­րացմանը, ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում, մինչդեռ հիմա էլ լրագրական ոլորտը հաճախ է լցվում վերոհիշյալ խնդիրների հետ կապ չունեցող, զուտ անձնական միտվածություն ունեցող նյութերով, որոնք մատուցվում են գորշ ու խորթ մի լեզվով։ Ահա այս մասին է ահազանգ հնչեցրել Թիֆլիսում լույս տեսած «Մախլաս» շաբաթաթերթը 1914թ. մարտի 23-ի հա­մարում.

«ՆՎԵՐ ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՆԵՐԻՆ»

Ամեն մի ազգի պատկանող անձնավորության, լինի նա սոցիալիստ, լինի նա անարխիստ թե…ֆուտուրիստ, երբ վիրավորանքը իր ազգին է վերաբերում, նա փրփրում է, վիճում է, կատաղում է, միշտ իր ազգի պա­տիվն է պաշտպանում։ Այս մենք նկատել ենք մեր երկրի հայտնի գիտ­նականների և աշխարհահռչակ սոցիալիստների մեջ։

Չեմ ուզում օրինակներ բերել այստեղ, որովհետև ամեն մի կարդա­ցող, որը կարող է կարդալ և հասկանալ, վաղուց ըմբռնած կլինի այս ճշ­մարտությունը, որը ոչ մի ազգի անդամի համար բացառության չի կազ­մում։

Միմիայն մենք, հայերս ենք, որ ամեն բանի մեջ բացառություն ենք կազմում։ Եվ դա մեզ թվում է մի տեսակ բնական բան, որովհետև այսպես եղել է մեր ցեղը, այսպես էլ շարունակվում է։ Բայց թե ինչու, այդ արդեն թող մեր «հայտնի» հրապարակախոսները ասեն։

Այժմ, երբ ամեն մի հայ մտավորական, ամեն մի հայ գործիչ, վեր­ջապես ամեն մի հայ անհատ պետք է աշխատի իր ուժերի ներածին չավ օգնել իր տաճկահայ ազգակիցներին, որը խելքով, որը նյութականապես, որը պատշաճ տեղեր դիմումներ անելով, ընդհակառակը, այս բոլորը ոտ­նատակ տալով և մոռանալով ամեն մի հարմար մոմենտ, մենք բանակռիվներով ենք զբաղված, իրար միս ենք կրծում և իրարից բացատրու­թյուններ պահանջում, միջնորդ դատերի հրավիրում և լրագրին փող վճա­րող ընթերցողներին մեր անձնական շահերի վերաբերյալ բանակռիվներ հրամցնում։

Արդ, ժամանակը չէ՞ արդյոք, որ վերջ տանք իրար վարկաբեկ անելու համար միջոցներին խտրություն չը դնելուն և իրար տակ փորելուն, չկանգնեցնե՞նք մամուլը իր կոչման բարձրության վրա։

Մեր կարծիքով՝ ժամանակն է»։

Այդ ժամանակից անցել է 95 տարի..,

Ավիկ Մարության


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն