Դավիթ Շահնազարյանի կարծիքով Ղարաբաղյան խնդրից առավել կարևոր է քաղբանտարկյալների հարցը
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով տարվա կարևորագոգույն իրադարձությունն այն է, որ 2009 թվականին ՀԱԿ-ը կայացավ որպես «ինստիտուցիոնալ ընդդիմություն»:
Բայց հանուն արդարության Դավիթ Շահնազարյանը նաև «աչք չի փակել» «ինստիտուցիոնալ ընդդիմության» բոցթողումների վրա: Իսկ որպես այդպիսին, ՀԱԿ-ականը համարել է քաղբանտարկյալների խնդրի առկայությունը: Կոնգրեսը, որ մշտապես իր առաջամարտիկներին ազատ արձակելը համարել է իր առաջնային գործը, Շահնազարյանի համոզմամբ, չկարողացավ «վերջնական քայլեր կատարել այդ հարցում»:
Խոսելով ներքաղաքական դաշտից, Շահնազարյանն «ինստիտուցիոնալ ընդդիմության»-ը` ՀԱԿ-ին, հակադրել է «նոմենկլատուրային ընդդիմության»` Դաշնակցությանը, որը` ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով. «Այդպես էլ չհասկացավ, որ քաղբանտարկյալների հարցը ավելի կարևոր է, քան հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում սկսված գործընթացի մասին, Կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունները կհաստատվեն, բայց ոչ արդեն ստորագրված արձանագրությունների հիման վրա. «Դրանք կհաստատվեն նոր արձանագրությունների հիման վրա, և ոչ այս իշխանությունների օրոք»:
Դ. Շահնազարյանն անդրադառնալով հնչող այն կածիքներին, թե եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունը, ապա ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ասել է, թե դա մոլորություն է: Ապա հայտարել է, թե ՀՀ իշխանությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակում գործարքի են գնացել Հայոց Ցեղասպանության հարցում:
Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից հայտարարված քաղաքական պայքարի դադարին ու ցիտեով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, ասել է.«Բնության մեջ ընդհանրապես ամեն ինչ պետք է չափ ունենա: Բայց ես կարծում եմ, որ մեր դադարը շատ ճիշտ էր մտածված եւ հաշվարկված, ինչը բերել է ու շարունակում է բերել որոշակի քաղաքական դիվիդենտներ»: Նրա խոսքով, անկասկած, կգա նաև ակտիվացման պահը:
ՀԱԿ-ի բոլոր անդամների նման Շահնազարյանն էլ դժվարացել է ակտիվացման կոնկերտ ժամկետներ նշել:
ArmAr.am












