Լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ
Դարեր շարունակ հայ ժողովրդի պատմության կերտման գործում իր կարևոր դերն է ունեցել հայ մտավորականությունը: Ազգի համար ամենաբախտորոշ իրավիճակներում եղել է առաջամարտիկ, պայքարել է նրա ազատության ու բարօրության համար:
Թե այսօրվա մտավորականի դերը որքանով է կարևորվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, իր կարծիքն է հայտնել գրող, հրապարակախոս Ալ. Պետրոսյանը. «Անընդհատ ուզում եմ գնալ Գրողնրի միություն: Հայրենասերները կան, ո՞ւր են: Կարիերա անելու ձև է` ով ավելի հուզաթաթախ, ավելի աղմկոտ… Ավելի լավ էր չարձագանքեին: Թեման չդարձնեին սպեկուլյատիվ թեմա: Թեմաներ կան, որ չպետք է փչացնել: Հիմա էլ Արցախյան ազատմարտի մասին ֆիլմեր են նկարոմ` փչացնում են թեման: Ես չեմ կարծում, որ հենց հիմա պետք է արձագանքել, ժամանակ է պետք, հեռանալ է պետք»:
«Կռապա՞շտ ենք դարձել: Հիմա կուռքեր ունենք, – համոզված է Ալ. Պետրոսյանը,- եթե փորձես մեկին ասել. որ քո կուռքը թերություն ուներ, քեզ կարող է բզկտել: Սա գալիս է երկար տարիներ պետություն չունենալուց, 70- ամյա սովետական կայսրության քաղաքացի լինելուց, անհատի պաշտամունքից, հոգեբանությունից, քաղաքական միակուսակցությունից, նաև ցինիզմից: Այն, ինչ վերջին 30 տարում մեր սերունդն էր ապրում, բացարձակ ցինիզմ էր` ոչ մի բանի չէինք հավատում, բայց ծափահարում էինք: Կարծում եմ, որ լավ կլինի առայժմ չանդրադառնան հայ- թուրքական հարաբերություններին, զգացմունքնր չխառնեն այս խնդիրներին»:
«Ես բոլորովին հիացած չեմ Ատոմ Էգոյանի «Արարատով»: Լավ կլիներ հայոց ցեղասպանությանը վերաբերող մարդկայնության մակարդակի ֆիլմ նկարահանվեր: «Արարատի» հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ: Գիտեմ, թե ինչ բան է հասարակական մոլագարությունը, երբ զոմբիանում է հասարակական միտքը: Շատ հաճախ չենք մտածում ինչն ենք ընդունում, ինչն ենք ոչնչացնում»:
ArmAr.am












