Համապատրիարքի գերխնդիրը թուրքահայերի շահերի պաշտպանությունն է
Այսօր Թուրքիայում քննարկումների առարկա է դարձել Պոլսո համապատրիարքի ընտրությունների հարցը: Եվ համայն հայության համար կարևորվում է, թե հատկապես թուրքահայության հոգևոր նոր առաջնորդությունը ինչպիսի գործելաոճ կորդեգրի: Ցանկալին, անշուշտ, հայանպաստ և հայապահպան գործունեությունն է, թուրքահայության իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այլև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ համատեղ և նրա միջազգային հեղինակությունն օգտագործելով, համազգային գերխնդիրների իրականացումը: Սա ցանկալին է, որը, դատելով տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձություններից, կարող է այդպես էլ մնալ որպես երազանք:
Համապատրիարքի առավել հավանական թեկնածուներից է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը վաղուց հայտնի է թուրքերի հետ հեզ ու խոնարհ բարեկամության իր հորդորներով:
Ավելացնենք միայն, որ սույն հոգևորականին մոտ մեկ ամիս առաջ իր մոտ էր հրավիրել Ռեջեբ Թայիփ Էրդողանը…
Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
ArmAr.am













