Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպում Ժնևում

Դեկտեմբեր 24, 2009թ. 17:19

Դեկտեմբերի 15-19-ը Ժնևի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի անդրանիկ հանդիպումը, որի ընթացքում ընտրվեցին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նոր նախագահը` Ֆրանսիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու  Էմանուել Միտրոպոլիտը (Տիեզերական Պատրիարքություն),  կառույցի նախագահության նոր անդամները, «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի և Հասարակություն» և Միգրացիայի հարցերով հանձնախմբերի նոր անդամները:

Առաջիկա երեք տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եկեղեցիները Երկխոսության մեջ» հանձնախմբում ներկայացնելու է Արգածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը,  «Եկեղեցի և Հասարակություն» հանձնախմբում`  Մայր Աթոռի Եկեղեցի և պետություն հարաբերությունների բաժնի պատասխանատու, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, Միգրացիայի հարցերով հանձնախմբում` Մայր Աթոռի Ներեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Կենտրոնական կոմիտեն քննարկեց և հաստատեց Կոնֆերանսի 2010-2013 թթ. ծրագրային ուղղությունները, անդրադարձ կատարվեց կառույցի ֆինանսական վիճակին:

Հանդիպման ընթացքում Կենտրոնական Կոմիտեն առանձին հայտարարություններով հանդես եկավ Կոպենհագենյան գագաթաժողովի և Իտալիայում գաղթականների վիճակի վերաբերյալ:

Մասնակիցները անդրադարձան Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակին և ծանոթացան դրանց ուղղությամբ Կոնֆրանսի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ մոնիթորինգի հանձնախմբի աշխատանքներին: Անդրադարձ կատարվեց Վրաստանի Հանրապետությունում  ազգային և կրոնական փոքրամասնությունների խնդիրներին,  դրանց առնչությամբ հանձնարարականներ տրվեցին ԵԵԿ Գլխավոր քարտուղարին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի կենտրոնական կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն