Գլխավոր » Լրահոս

Հաստատվել են միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները

Դեկտեմբեր 24, 2009թ. 17:51

aravarutunԳործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010թ. գերակա խնդիրները: Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը: Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձեւակերպումը եւ այլն:

ՀՀ կառավարությունն ընդունել է 2010թ. պետբյուջեի կատարումն  ապահովող միջոցառումների եւ պետբյուջեում  վերաբաշխումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին:

Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգը եւ աշխատանքային ծրագրերի կազմման եւ կատարողականների գնահատման ուղեցույցը:

Այս մասին տեղեկացնւմ  է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն