Գլխավոր » Լրահոս

Ստեղծվում է «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ

Դեկտեմբեր 24, 2009թ. 18:00

ՀՀ կառավարությունը հավանություն  է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ»  ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը: Դրանով ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը:

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ ծրագրերի գծով գոյացած 3,760,518 հազար դրամի տնտեսումը տեղափոխել ծախսային այլ հոդված: Մեկ այլ որոշմամբ գումար է հատկացվել  «Ջերմուկի հիվանդանոց» եւ «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների մասնաշենքերում ջեռուցման համակարգեր ստեղծելու համար:

Կառավարությունը երեք որոշում է ընդունել, որոնք առնչվում են  Երեւանի քաղաքաշինական ծրագրերի իրականացման ժամանակ բացառիկ` հանրային շահ ճանաչելու խնդրին:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայությամբ գործող երկաթուղային տրանսպորտի  օբյեկտների, միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը:

Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն