Մերզլյակով.« Հույս ունեմ մոտ ապագայում լքել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը»
Դեկտեմբեր 24, 2009թ. 19:20
ԵԱՀԿ Միսնսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է, թե հնարավոր է հրաժեշտ տա զբաղեցրած պաշտոնին: Ռուս քաղաքական գործիչն ասել է, թե ցանկություն ունի եկող տարում զբաղվել այլ աշխատանքով:
«Ես ասել էի, որ հույս ունեմ` մոտ ապագայում լքել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Ինչպես տեսնում եք` մինչև 2009 թվականի ավարտը դա տեղի չունեցավ: Կարծում եմ, որ այն տեղի կունենա մոտակա ժամանակներս, հույս ունեմ` արդեն հաջորդ տարի»,- ասել է Յուրի Մերզլյակովը:












