Բեռլուսկոնին խոստացել է վերջ տալ իտալական մաֆիային
Դեկտեմբեր 25, 2009թ. 09:30
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ` ելույթ ունենալով Իտալիայի ազգային ռադիոյի եթերում հայտարարել է, թե` խոստանում է պայքարել մաֆիայի դեմ և դրա վերջը տալ մինչև 2013 թվականը. «Մաֆիան պաթոլագիկ ֆենոմեն է, որի վերջը մտադիր ենք տալ մեր լիազորությունների ավարտին»,- ասել է Իտալիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ վերջերս իտալական մաֆիայի ներկայացուցիչներից մեկը հայտարարել էր, թե 90-ականներին մի շարք պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող սիցիլիական մաֆիայի անդամներից մեկն ասել է, թե Սիլվիո Բեռլուսկոնիի հետ սերտ կապերի մեջ է գտնվում և աջակցություն է ստանում նրանից: Բեռլուսկոնիի ներկայացուցիչը պաշտոնապես հերքելով մաֆիայի հետ կապերի մասին լուրերը, հայտարարել է, թե նման լուրեր տարածողների նպատակն է վարկաբեկել Իտալիայի վարչապետին:
ArmAr.am












