Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Զենքով սպառնալ մի երկրի, որին Վաշինգտոնը «մարդասիրական օգնություն» է ապահովում, նշանակում է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին

Դեկտեմբեր 25, 2009թ. 11:36

Конгресс СШАԱՄՆ-ը 2010թ. 8մլն դոլար է տրամադրել Ղարաբաղին։ Նման օգնություն ԱՄՆ-ը Ղարաբաղին տրամադրում է 2006թ.-ից։ Այդ գումարները հիմնականում ուղղորդվում են սոցիալական խնդիրների՝ ջրամատակարարման բարելավման, առողջապահության և այլնի լուծման համար։ Սակայն տրամադրված վերջին օգնության հետ միասին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում այլ ծրագրեր ևս կարելի է իրականցնել, այսինքն՝ հանվում են այն սահմանափակումները, ըստ որոնց, գումարները պետք է ուղղորդվեն լոկ սոցիալական խնդիրների լուծմանը։ Սա նշանակում է, որ Ղարաբաղի տարածքում արևմտյան ներդրողների համար կանաչ լույս է վառվում, որով մեծ հեռանկարներ են բացվում տնտեսության զարգացման ճանապարհին։ Խոսքն այս դեպքում ոչ թե որպես օգնություն տրամադրվող գումարների, այլ ձևավորվող ինվեստիցիոն քաղաքականության մասին է։ Այսինքն՝  պետք է սպասել, որ հայկական սփյուռքն այս դեպքում արդեն ֆինանսական մեծ ներդրումներ կանի Ղարաբաղում, որի «հետևանքները», բնականբար Ադրբեջանի համար ևս պարզ են։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն աստիճանաբար Ղարաբաղին միջազգային իրավունքի սուբյեկտի նշանակություն է հաղորդում։  Այս ամենը լավ հասկանալով՝ Բաքուն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս գործընթացը։

Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը չի թաքցնում այն փաստը, որ իրենք աշխատում են ԱՄՆ պետքարտուղարության, Կոնգրեսի, քաղաքական և հասարակական շրջանակների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ և 2008թ. արդեն Ամերիկայի ներկայացուցչական պալատի ավելի քան 100 անդամներ ստորագրել են ԱՄՆ նախագահին ուղղված նամակը, որով խնդրում են օժանդակել ԱՄՆ կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ճանաչումը։

Սրա հետ կապված՝ Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա է հղել Միացյալ Նահանգներին, որտեղ իր անհանգստությունն է արտահայտել Մինսկի խմբի համանախագահող այս երկրի կողմից իրականացվող նման քայլերի կապակցությամբ։ Սրան ի պատասխան՝ Ադրբեջանում Ամերիկայի դեսպանատունը նշել է, որ ԱՄՆ-ը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  սակայն գումարները, որ ուղղորդվում են Ղարաբաղ, մարդասիրասկան ծրագրերի իրականացման համար են, ուստի…

Ձևական առումով, կարծես թե ամեն ինչ այդպես է։ Սակայն եթե Վաշինգտոնն իսկապես հաշվի առներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը, Ղարաբաղին օգնություն տրամադրելուց առաջ անշուշտ պետք է որ խորհրդակցեր Բաքվի հետ։ Ինչպես հայտնի է, նման բան տեղի չի ունեցել։

Բացի այդ, ԱՄՆ-ը Ղարաբաղին օգնելու մասին հայտարարեց այն ժամանակ, երբ Բաքվում ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված՝ ուժային մեթոդների դիրքերից սկսեցին խոսել։ Իսկ զենքով սպառնալ մի երկրի, որին Վաշինգտոնը «մարդասիրական օգնություն» է ապահովում, նշանակում է մարտահրավեր  նետել ԱՄՆ-ին։

Իր այս դիրքորոշմամբ ԱՄՆ-ն Ադրբեջանին հասկացնում է նաև, որ վերջինս տարածաշրջանում գերագնահատում է իր դերն ու հնարավորությունները, քանի որ մի շարք այլ խնդիրներում ևս, մասնավորապես  ադրբեջանա-ռուսական էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցում, ԱՄՆ-ն լուրջ դժգոհություններ կարող է ունենալ Բաքվից։

Իրադարձությունների նման զարգացումը փակուղի է մտցնում  ոչ միայն ադրբեջանի քաղաքական գործիչներին, այլև Բաքվի բազմաթիվ քաղաքագետների։

Նախկինում սրանք միասնաբար քննադատում էին «Նոր ռուսական իմպերիալիզմը», իսկ հիմա ստիպված են պայքարել ամերիկյան երկակի ստանդարտների դեմ։ Ըստ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի, Հայաստանին ու Ղարաբաղին տրամադրվող օգնության հիմքում հայկական սփյուռքի  լոբբին է, որը մեծ ազդեցություն ունի ԱՄՆ կոնգրեսում: Սակայն սա չէ, որ առավելապես անհանգստացնում է Ադրբեջանին, այլ այն, որ պաշտոնական Վաշինգտոնը որոշակի մոտեցում է դրսևորում Ղարաբաղի նկատմամբ։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն