Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Էրդողանը պատասխանատու է 458 մարդու մահվան համար

Դեկտեմբեր 25, 2009թ. 12:22

ЕрдоганԱյսպիսի տեսակետ է հրապարակվել թուրքական «Haber 1» լրատվական կայքում: Պաշտոնական վերջին տվյալներով, խոզի գրիպից Թուրքիայում մահացել է 458 մարդ:

«Եվրոպայում խոզագրիպի համաճարակին զոհ գնաց 1470 մարդ, որից 458-ը` Թուրքիայում: Եթե հիշում եք,  А/Н1N1 գրիպից մահվան առաջին դեպքը Թուրքիայում արձանագրվեց հոկտեմբերի 24-ին: Եվ ուրեմն հարց.  Ինչո՞ւ եվրոպական երկրներից ավելի ուշ գրիպի ներխուժմանը ենթարկված Թուրքիայում երկու ամսում զոհերի թիվը կազմեց մեկը երեքի հարաբերությամբ` համեմատած եվրոպական երկրների զոհերի թվի հետ»,- գրում է կայքը:

Ընդգծվում է, որ առողջապահության նախարարության որոշումը А/Н1N1 գրիպի զոհերի թիվն այլևս չհարապարակելու մասին պայմանավորված է հենց այդ հանգամանքով. Թուրքիայում արագորեն աճող զոհերի թիվը կարող է գերազանցել եվրոպական երկրների զոհերի թվին:  Այլ կերպ ասած` թուրքական իշխանությունները նման կերպ ջանում են քողարկել իրենց ապաշնորհությունից առաջացած  իրավիճակը:

«Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարում էր, որ 64 մլն մարդ ռիսկային խմբում է գտնվում: Սակայն վիրուսի դեմ պատվաստվեց հազիվ 2 մլն մարդ: Սրա միակ պատասխանատուն պատվաստման հարցում վարչապետ Էրդողանի դրսևորած պահվածքն է»,- գրում է «Haber1»-ը և ընդգծում, որ անշուշտ, ոչ ոք չի կարող ստիպել երկրի վարչապետին պատվաստվել, դա նրա անձնական որոշումն է, ու ինչպես կամենա, այդպես էլ կպահի իրեն: Բայց ելույթ ունենալ հեռուստատեսությամբ ու խոսել պատվաստման անհուսալիության և անվստահելիության մասին` ասելով «Ես չեմ պատվաստվելու», ըստ կայքի, հենց դա էլ զոհերի թվի ավելացման պատճառ դարձավ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն