Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքական կառավարութունն ու զինվորականությունը «սուր են ճոճում» իրար վրա

Դեկտեմբեր 25, 2009թ. 14:01

Ердоган1Թուրքական կառավարության և զինվորականության միջև ճգնաժամ է հասունանում: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը:

Կառավարության ու Գլխավոր շտաբի տարաձայնությունները վերաբերում են «Զենքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին: Էրդողանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել այդ օրենքում և Թուրքիայի ոստիկանության ու Ազգային հետախուզական ծառայության (MIT) զինամթերքը ներմուծելու իրավասություն ստանալ: Գործող օրենքով` միակ իրավասուն այդ հարցում Գլխավոր շտաբն է: Նոր օրինագծով` նախատեսվում է զենք-զինամթերքի ներմուծման թույլտվության լիազորությունը փոխանցել արդյունաբերության և ներիքն գործերի նախարարություններին: Ակնհայտ է` թուրքական կառավարությունը ցանկանում է սահմանափակել զինվորականության ազդեցության ոլորտը: Սակայն Գլխավոր շտաբը համառորեն ընդդիմանում է:

Աղբյուրի հաղորդմամբ` նոր օրինագիծը պատրաստ է: Այն այժմ քննարկվում է մեջլիսի ներքին գործերի հանձնաժողովում: Թուրքիայի Սպայակույտն արդեն հայտնել է իր անհանգստությունը` խորհրդարանին ուղղված նամակով:

«Զենք-զինամթերքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է կատարել այդ օրինագծի շրջանակներից դուրս»: Եղել է նաև նախազգուշացում. «Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա զենքերի և զինամթերքի ներմուծումը կարող է հսկողությունից դուրս մնա»:

Թուրք զինվորականությունը Էրդողանի կառավարության այդ նոր նախաձեռնությունը որակել է որպես վստահության ճգնաժամ:

Նկատենք, որ Թուրքիայում կառավարող կուսակցության գաղափարական հենքը իսլամիստական է, իսկ ահա զինվորականությունը հակառակ բևեռում է. Գլխավոր շտաբը դավանում է Աթաթուրքի ավանդած աշխարհիկ պետության փիլիսոփայությունը և  հանդիսանում է աշխարհիկ սահմանադրության երաշխավորը:

Փաստորեն, առանց այդ էլ հակառակորդ «ճամբարներում» գտնվող թուրքական կառավարության ու զինվորականության միջև լարվածությունը ավելի է սրվում է, իսկ դա կարող է հանգեցնել ներքաղաքական լուրջ ցնցումների:

Պատմությունը վկայում է, որ թուրք զինվորականությունը հաճախ է միջամտել երկրի ներքաղաքական, ներիշխանական կյանքին և ուժի միջոցով պարտադրել իր կամքը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն