Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան վաճառել են 1000 եվրոյով

Դեկտեմբեր 25, 2009թ. 17:58

«Թուրքիան վաճառել են 1000 եվրոյով»` Թուրքական մամուլում այսպես է բնութագրվել ազգի դավաճան թուրքերի արածը: Ինչպես հայտնի է, թուրքական հատուկ ծառայությունները նախօրեին Իզմիրում ձերբակալել էին Հունաստանի օգտին լրտեսություն անող երեք թուրքերի:  Այս մասին հղում անելով «Haber 1» (Հաբեր 1) էլեկտրոնային պարբերականին տեղեկացնում է Panorama.am կայքէջը:

Տեղեկատվության համաձայն ձերբակալվածները  փաստեր են հավաքել Իզմիրի թուրքական զորամասերի տեղակայման վայրերի, զինվորական տեղաշարժերի, զորավարժությունների մասին տեղեկություններ և այդ ամենն անհրաժեշտ լուսանկարների ու տեսագրությունների հետ միասին 500-1000 եվրոյի դիմաց հանձնել Հունաստանի հատուկ ծառայություններին:

Լրտեսները պարբերաբար մեկնել են Հունաստան, այնտեղ ստացել նորանոր ցուցումներ ու վերադառնալով Իզմիր`  լծվել են սեփական հայրենիքին դավաճանելու գործին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն