Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքական հեռուստաեթերով առաջին անգամ թողարկվելու են հայերեն լուրեր

Դեկտեմբեր 25, 2009թ. 18:21

Թուրքական «SU TV» հեռուստաընկերությունը պատրաստվում է դեկտեմբերի 28-ից ամեն օր եթեր հեռարձակել հայերեն (արևմտահայերեն) լեզվով լրատվական ծրագիր:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv» էլեկտրոնային կայքը: Նոր եթերաշրջանում այս նոր նախաձեռնության մասին հեռուստաընկերությունը տարածել է հաղորդագրութուն, որում մասնավորաբար ասվում է.

««SU TV»-ն նոր եթերաշրջանում  իր ջանքերը նպատակաուղղելու է ժողովրդավարակն պլատֆորմ դառնալու համար, որտեղ յուրաքանչյուր ոք արտահայտվելու ազատություն կունենա»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ, այդ նոր նախագծի իրականացմամբ, թուրքական «SU TV»-ն դառնալու է արևմտահայերենով լրատվական ծրագիր հեռարձակող առաջին հեռուստաընկերությունն աշխարհում` բացառությամբ Հայաստանից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն