Ադրբեջանը փոխում է ռազմավարությունը
Դեկտեմբեր 26, 2009թ. 09:00
Երեկ` ուշ երեկոյան, Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է. Մամեդյարովը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն և ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը։
Թուրքական մամուլի հաղորդմամբ, պարզ չէ, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, որովհետև այն ընթացել է փակ ռեժիմով, և լրատվամիջոցներին հնարավորություն չի տրվել այն լուսաբանել։
Բայց չնայած «փակ-գաղտնիությանը»՝ մեզ համար պարզից էլ պարզ է, որ քննարկման հիմնական թեման, ինչպես միշտ, այս անգամ էլ պետք է որ ղարաբայան խնդրի շուրջ լիներ։ Տեսնելով, որ հեռախոսազրույցներն ու հեռվից գոռգոռալն արդյունք չեն տալիս, Ադրբեջանը հիմա էլ փորձում է գործը գլուխ բերել անձնական շփումների միջոցով։
ArmAr.am












