Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Օջալանը Թուրքիային սպառնում է 1000 տարվա պատերազմով

Դեկտեմբեր 26, 2009թ. 13:59

ojalan1«Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ:

Թուրքական «Haber 1» լրատվական կայքը, հղում տալով «ANF» լրատվական գործակալությանը, հրապարակել է Օջալանի հայտարարությունը: Աղբյուրի հաղորդմամբ, քրդերի առաջնորդն ընդգծել է, որ քրդական հարցը մի ամբողջ հասարակության խնդիր է:

«Եթե ցանկանում եք դա չճանաչել, ուրեմն պատերազմը թող շարունակվ: 50 տարի, 500 տարի և անգամ 1000 տարի էլ պատերազմը կշարունակվի, եթե շարունակեք չճանաչել հավաքական իրավունքները»,- նախազգուշացրել է Օջալանը:

Նա նաև նշել է, որ ինքը բարոյական կերպար է, արժանապատվության մարտիկ և երբեք չի դադարի պայքարելուց:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն