Գլխավոր » Լրահոս

Հաջորդ մրցաշրջանում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշներն առավել բարձր նվաճումներ կունենան

Դեկտեմբեր 26, 2009թ. 14:07

Ըմբշամարտի ՀՀ պետական մարզիչ Լյովա Վարդանյանն ասել է, թե հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականը 2009 թվականին նվաճել է աշխարհի գավաթի բրոնզե մեդալներ, 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 120կգ Յուրի Պատրիկեեւը դարձել են Եվրոպայի չեմպիոններ, 55կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը:

Այս արդյունքները, ըստ մարզիչի, վկայում են, որ հաջորդ մրցաշրջանում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները առավել բարձր նվաճումներ կունենան:

Մարզիչի խոսքով, ազատ ոճի ըմբիշների արդյունքները այս տարի ավելի համեստ են. 96կգ քաշային Էդգար Ենոքյանի բրոնզե մեդալն աշխարհի առաջնության մրցաշարում եւ եվրոպական առաջնության մեդալները դեռեւս չեն կարող բավարարել մարզիչների ու երկրպագուների սպասելիքները: Մա ասել է, որ   Հայաստանի ըմբիշները կմասնակցեն ինչպես աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, այնպես էլ վարկանիշային մրցաշարերի:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն