Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ամերիկյան լրատվամիջոցի քաղաքական կանխատեսումները

Դեկտեմբեր 26, 2009թ. 16:50

2009-12-01-NewsweekԱրևմտյան լրատվամիջոցները յուրաքանչյուր տարվա ավարտին փորձում են քաղաքական կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ աշխարհում` սպասվող տարում:  Վերջերս Ամերիկյան Newsweek հանդեսը ևս հրապարակել էր 2010-ի գլխավոր իրադարձությունների ցուցակը:

Ասենք, որ  հանդեսը  հիմնված է լրագրողների  կանխատեսումների վրա. դրանք հիմնականում արտահայտում են ամերիկյան քաղաքական շահերը:

Եվ այսպես, ըստ Newsweek -ի, Ռուսաստանը 2010-ին  ամբողջությամբ խաղից դուրս վիճակում կհայտնվի: Իսկ դրա պատճառը, պարզվում է` այն է, որ վարչապետ  Պուտինն իր  միապետական ձգտումներով ՌԴ-ից հեռացրել է արտասահմանյան ներդրողներին:

Ի՞նչ է սպասվում Աֆղանստանում: Հանդեսը կանխատեսում է, որ  ԱՄՆ զինվորական համակազմի թվաքանակի ավելացումը Աֆղանստանում `արդյունավետ կլինի:  Շեշտադրվում է այն միտքը, որ եթե  ամերիկացիները Աֆղանստանում իրականացնեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, ապա դա, անշուշտ,  աֆղանցիներին դրականորեն կտրամադրի ԱՄՆ-ի նկատմամբ:

Հանդեսը շարունակում է իր կանխատեսումներն ու նկատում.«Պակիստանում կրկին ռազմական հեղաշրջում տեղի կունենա: Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին իր երկրում չի վայելում ժողովրդականություն, նա ընդունելի չէ նաև   նախարարների և բանակի կողմից: Մյուս կողմից էլ պակիստանցի զինվորականները  քիչ են տրամադրված ենթարկվել Վաշինգտոնի կամքին, հետևաբար, հանձին Պակիստանի` ԱՄՆ-ը կունենա ևս մեկ անհաշտ գործընկեր:

Կանխատեսվում է, որ 2010թ-ին Վենեսուելայում տեղի կունենա տնտեսական կոլապս, կաճեն հանցագործությունները: Իսկ խռովարարները պաշտոնազուրկ կանեն  Ուգո Չավեսին: «Արդյունքում զինվորականներն իրենց ձեռքը կվերցնեն իշխանությունը»:

Հանդեսը չի շրջանցում Եվրոպան.«Այստեղ ազգային և կրոնական փոքրամասնությունները կըմբոստանան իշխանությունների ռասիստական քաղաքականության դեմ. օրինակ՝ Շվեյցարիայում մինարեթներ կառուցելու արգելքը: Դա շատ հավանական է Ֆրանսիայում, որտեղ մուսուլմանների ընդվզումները միայն ձեռնտու են շատ քաղաքական գործիչների»: Եվրոպայում ֆինանսական նոր ճգնաժամ է սպասվում:

Իրանի դեպքում  Newsweek-ը կանխատեսում է` Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ կկիրառվեն, քանի որ. «Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ռեժիմը  մտադիր չէ բանակցություններ վարել և փոխզիջումների գնալ:

Newsweek-ը ևս մեկ չարագույժ լուր է հայտնում. «2010թ. Ֆիդել Կաստրոն կմահանա», ապա շարունակում, որ նրա մահվանից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունները կբարելավվեն: «Իշխանությունը կանցնի նրա եղբայր Ռաուլ Կաստրոյին, որը, հանուն ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերից ակնկալվող շահույթի, կմեղմացնի հակաամերիկյան պերճախոսությունը»:

Newsweek-ի կանխատեսումները ներկայացրեց` Արա Սահակյանը


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն