Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Թուրքիան կձգձգի հայ-թուրքական գործընթացն այնքան, մինչև «վերջին հյութերը» չքամի դրանից»

Դեկտեմբեր 26, 2009թ. 17:17

610x«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն ընթացքի մեջ է, սակայն կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացի»: Այս մասին  ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. «Հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել: Դա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Ադրբեջանցիները չպետք է հույսեր փայփայեն, որ Թուրքիան լրջորեն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ կամ Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ»,- ընդգծել է Արիֆ Յունուսը:

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայի աշխարհաքաղաքական մեծ խաղն է Արևմուտքի, և մասնավորապես Եվրամիության հետ:

«Թուրքիայի համար անգամ ձեռնտու է Ադրբեջանի և տեղական ընդդիմության բողոքները, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս հայտարարել, թե որքան բարդ է արձանագրությունների վավերացումը: Թուրքիան որքան հնարավոր է կձգի այդ գործընթացը, մինչև որ «վերջին հյութերը չքամի դրանից: Սա Անկարայի մարտավարությունն է»:

Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը շանտաժի չի ենթարկի Թուրքիային՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում, Յունուսը բացառել է այդ հնարավորությունը, մեկնաբանելով, որ Ամերիկան երբեք չի ցանկանա փչացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ իսկ պատճառով ԱՄՆի ճնշումն այդքան էլ ուժեղ չի լինի: «Նախագահ Օբաման ավանդաբար ելույթ կունենա ապրիլի 24-ին և 1915 թվականի իրադարձությունները կանվանի հայ ժողովրդի ողբերգություն և հայերեն կասի «Մեծ եղեռն», սակայն անգլերեն «genocide» բառը նա չի արտասանի»:

«Այնպես որ պետք չէ արագ լուծումներ ակնկալել հայթուրքական հարաբերություններում, քանի դեռ Անկարան չի հասել իր համար առավելագույն օգուտի»,- վերջում ավելացրել է քաղաքագետը:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն