Նախագահ Սարգսյանը գնահատել է նրանց վաստակը
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Սիրեկան Մելիքի ՋԱՆՈՅԱՆԸ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար
Իսկ վաստակավոր մարզչի կոչման են արժանացել. ծանրամարտի մարզիչներ` Երվանդ Ավետիքի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, Աշոտ Ռոմանի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ` Արմեն Արամի ԲԱԲԱԼԱՐՅԱՆԸ, թաեքվոնդոյի մարզիչ` Արսեն Արամի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, բռնցքամարտի մարզիչ` Սամվել Վարանցովի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, բռնցքամարտի մարզիչ` Արման Էդուարդի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
ArmAr.am












