«ԱրմԱր»-ը հայտարարեց իր մուտքը լրատվական դաշտ
Ադրբեջանաթուրքական լրատվամիջոցներում տեղեկատվական պատերազմի գործոնների առկայությունը հաստատում է, որ այդ երկրները վարում են լայնածավալ քարոզչական պատերազմ` ընդդեմ Հայաստանի: Հակահայկական քարոզչության տարածման ծավալներն ու ինտենսիվությունը, փորձագետների գնահատմամբ, իր վտանգավորությամբ չի զիջում ռազմական գործողություններին:
Վերոնշյալ երկրների լրատվամիջոցների գործունեությունը սովորաբար այսպես է բնորոշվում` նրանք գործում են «մեկ մտքի տակ», ինչը նշանակում է, որ պետության, ազգի շահերին առնչվող թեմաների շուրջ նրանք մեկ միասնական մոտեցում ունեն, հանգամանք, որը, ցավոք, բացակայում է հայաստանյան ԶԼՄ-ներում: Ավելին` որոշ լրատվամիջոցներ շատ հաճախ հայտնվում են հակառակորդի կողմից հրահրված տեղեկատվական ծուղակում, բառացիորեն վերատպելով և հայ հանրությանը հրամցնելով ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի շրջանառած կեղծիքը:
Հայկական ԶԼՄ-ները տեղեկատվական դաշտում միասնաբար գործելու և այդ պայքարը համատեղ մղելու անհարաժեշտություն ունեն:
Այս մտահոգությամբ` մի խումբ լրագրողներ ու վերլուծաբաններ, համատեղելով իրենց ներուժը ձեռնամուխ եղան նոր` «ԱրմԱր» էլետրոնային օրաթերթի ստեղծմանը (ի դեպ, անվան մեջ օգտագործված է Արմենիա և Արցախ անվանումների առաջին վանկերը):
«ԱրմԱր»-ի նպատակն է` ուժերի ներածին չափով ներազդել ու չեզոքացնել հակահայկական քարոզչությանը: Իսկ որպեսզի այդ ներազդեցությունը լինի առավել հզոր «ԱրմԱր»-ը համագործակցության առաջարկով դիմում է` այս հարցում շահագրգիռ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, գերատեսչություններին, վերլուծաբաններին, լրատվամիջոցներին:
Ասենք նաև, որ համագործակցելով Ժուռնալիստների միության հետ, «ԱրմԱր»-ը հետայսու հիշյալ սրահում կկազմակերպի ասուլիս-քննարկումներ. այն մեր գիտական, քաղաքական շրջանակների համար
կծառայի որպես հարթակ` ազգանպաստ դիտարկումների ներկայացման համար:
«ԱրմԱր»-ի խմբագրակազմ












