Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք-իսրայելական ճգնաժամը խորանում է

Դեկտեմբեր 28, 2009թ. 12:00

Turkish_Flag_by_hypotheticallyԻսրայելի կառավարությունը վերահաստատել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դեմ լինելու իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է Սիրիայի հետ բանակցել ոչ թե միջնորդավորված ձևաչափով, այլ` ուղղակիորեն: Այսպիսի հայտարարությամբ Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել Երուսաղեմում Իսրայելի դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ: Լիբերմանն ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետի` Իսրայելի հասցեին հրապարակային հայտնի ելույթներից հետո անհնար է, որ Անկարան միջնորդի դեր ստանձնի:

«Քանի դեռ ես պաշտոնավարում եմ որպես արտաքին գործերի նախարար և քանի դեռ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության իշխանության ղեկին է, Թուրքիան միջնորդ չի լինելու»,- հաստատակամորեն հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը:

Նկատենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը սկսվեց այս տարեսկզբին, երբ Դավոսի տնտեսական միջազգային համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետն ու Իսրայելի նախագահը միմյան մեղադրեցին հանցագործ պետություն լինելու մեջ:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն