Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանով. «Աշխարհը տեսավ, որ գործ ունի ոչ թե 3 միլիոն հայության, այլ 10 միլիոն համախմբված հայ ժողովրդի հետ»:

Դեկտեմբեր 28, 2009թ. 13:49

g_image21-300x205«2009 թվականը իրադարձություններով հարուստ, հագեցած տարի է ինչպես մեր կուսակցության, այնպես էլ մեր երկիր համար. «Իհարկե, կան բազմաթիվ պրոբլեմներ, խնդիրներ, բայց պետք է ասել, որ 2009-ը ավելի լավ տարի էր, քան 2008-ը` հենց քաղաքական մթնոլորտի առումով»: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

2009-ը ծանր տարի ասելով նա նախ նկատի ունի  համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը,  բայց նաև համոզված է, որ շնորհիվ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի,  հնարավոր եղավ զերծ մնալ վտանգավոր սցենարներից:

Է.Շարմազանովը` հագեցած տարվա կարևորագույն իրադարձություն համարեց նախագահի կողմից հայտարարված համաներումը, մայիսի 31-ին կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունները, Հանրային խորհրդի ստեղծում` որպես հասարակություն-իշխանություն երկխոսության լավագույն միջոց. «Նախագահի աննախադեպ ուղևորությունը Սփյուռք, որով նախագահը ցանկացավ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ գործ ունի ոչ թե 3 միլիոն հայության հետ, այլ 10 միլիոն համախմբած հայ ժողովրդի հետ»:

«Եկեք համեմատենք այսօրվա Հայաստանը մեկուկես տարի առաջվա հետ: Այսօրվանն այլ Հայաստան է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Խոսելով ընդդիմության մասին, Շարմազանովը  նկատեց, թե` ի տարբերություն այլ ժողովրդավարական երկրների, մեզանում  ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական պայքարի մեջ են մտնում միայն ընտրությունից- ընտրություն, այն էլ մասնակցում են միայն նախագահական ընտրություններին: «Սա նշանակում է, որ նրանք միայն իշխանափոխության նպատակ են հետապնդում: Այդպես էր և 2003-ին և 2008-ին»: Մինչդեռ, ՀՀԿ մամուլի խոսնակի համոզմամբ, նորմալ և ուժեղ պետության կայացման համար շատ կարևոր է, որ ընդդիմությունը լինի առողջ և ուժեղ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն