Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայի հակաժողովրդավարական էությունը

Դեկտեմբեր 28, 2009թ. 17:00

osmanԹուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ, ով նախորդ շաբաթ, քուրդ քաղաքապետերի զանգվածային ձերբակալություններից զայրացած, մամուլի ասուլիս էր հրավիրել և կոպտորեն արտահայտվել թուրքական իշխանությունների հասցեին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` նա նույնիսկ իր հրապարակային ելույթում հայհոյել էր:

Բայդեմիրը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով. «Թուրքական ինքնությունը, Հանրապետությունը և պետական հաստատությունները վարկաբեկելու» համար:

Հետաքննության ավարտից հետո ընթանալիք դատավարությունը ենթադրում է Օսման Բայդեմիրի մինչև 3 տարվա ազատազրկում:

Տեղեկացնենք, որ Թուրքիայի քրեական օրեսնգրքի այդ տխրահռչակ հոդվածը բազմիցս արժանացել է Եվրամիության ու առհասարակ եվրոպական արդարադատության խիստ քննադատությանը: Այն դիտվում է իբրև մարդու   ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական դրույթ և այլախոհության թիվ մեկ թշնամի: Այդ հոդվածով Թուրքիայում քրեորեն հետապնդվել են բազմաթիվ մտավորականներ, լրագրողներ և այլք:

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք գրող Օրհան Փամուքի դեմ ևս այս հոդվածով քրգործ էր հարուցվել: Ահա թե ինչու Փամուքն իր երկրի մասին ասել էր. «Թուրքիան գեներալներին մեծարող, իսկ մտավորականներին բանտախուց նետող պետություն է»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն