«Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանին»
Դեկտեմբեր 28, 2009թ. 17:18
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանին` բոլոր մակարդակներում և կիսում վերջինիս դիրքորոշումները:
Պոլուխովը տեղեկացրել է, թե թուրքական մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը վստահեցրել է, որ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի` հայ-թուրքական արձանագրությունները մեջլիսի կողմից չեն վավերացվի:
Պոլուխովը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները` տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականությանը վերաբերող շատ հարցերում համընկնում են:
ArmAr.am












