Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ:
Դեկտեմբեր 28, 2009թ. 19:02
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ:
2009 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել հաշվետու ժամանակաշրջանում գերատեսչության կողմից իրականացված աշխատանքը, նշելով, որ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հանդիսանում է կառույցի գործունեության շուրջ հասարակությունում ձեւավորված կարծիքը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ 2010 թվականին նույնպես ակնկալում է ակտիվ եւ սկզբունքային աշխատանք:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












