Հայաստանում 2009-ին բարձրացել է գործազրկության մակարդակը
Զբաղվածության գործակալության պետ Սոնա Հարությունյանն այսօր ամփոփել է 2009 թվականի ցուցանիշները, եւ նկատել, թե ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ճգնաժամային տարվա ընթացքում գործազրկության մակարդակը բարձրացել է:
Եց այսպես. 2009թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7.0 %, իսկ տարեսկզբի 6.3 % էր: Հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը 99993 է, որից 82901-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Զբաղվածության կարգավորման 2009 թվականի պետական ծրագրով հաստատված ակնկալվող արդյունքների հետ համեմատած գործակալությունը ապահովել է հետեւյալ մակարդակը. տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացած անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 23 %-ով (178000 անձ):
Հաշվառվող անձանց թվաքանակի աճը նախատեսված 10%-ի փոխարեն կազմել է 47.8% (շուրջ 51000 անձ):
Աշխատանքի տեղավորվածների ցուցանիշը նախատեսվածից ավելի է 5.3%-ով եւ կազմում է 9057 մարդ: Այս թվաքանակում երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 19,3%/(21 100 անձ)` նախատեսված 5%- փոխարեն, իսկ աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը` 5,8%(21 548 անձ)` նախատեսված 2%-ի փոխարեն:
Տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 31000 գործազուրկ` նախորդ տարվա 21043-ի փոխարեն: Ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված նպաստառու գործազուրկների թվաքանակը ամսական հաստատված 14500-ի փոխարեն դարձավ շուրջ 22900:
ArmAr.am












