Գլխավոր » Լրահոս

Ուկրաինայում ստեղծվել է Հայերի Ազգային Կոնգրես

Դեկտեմբեր 28, 2009թ. 20:23

Ուկրաինայում  իր գործունեությունը սկսեց Հայերի Ազգային Կոնգրեսը: Նորաստեղծ կազմակերպության նպատակն է` ոչ միայն հասարակական դաշտում պաշտպանել հայության շահերը, այլ նաև քաղաքական հարթության մեջ: Այս մասին հայտնում է Analitika.at.ua կայքէջը:

Կոնգրեսին անդամակցել են Ուկրաինայի հայտնի հայերը: Իսկ նախագահ է ընտրվել Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ` Աշոտ Հովհաննիսյանը:

Կայքէջի թղթակցին Աշոտ Հովհաննիսյանը հայտնել է, թե կազմակերպությունն ունի հեռուն գնացող պլաններ` Ուկրաինայի հայությանը համախմբելու, մշակութային ժառանգությունը պահպանելու և մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու առումով:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն