Եվրամիությունը 6 ամսով կղեկավարի Իսպանիան
Դեկտեմբեր 29, 2009թ. 09:45
2010թ. հունվարի 1-ից Եվրամիության ղեկավարությունը 6 ամսով Շվեդիայից անցնելու է Իսպանիային։ Իսպանիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենց թիվ մեկ առաջնահերթությունը տնտեսության վերականգնումն է լինելու։ Նշենք, որ Իսպանիան Եվրոպական երկրների շարքում ամենից շատ է տուժել համաշհարհային տնտեսական ճգնաժամից։
Վեցամսյա աշխատանքային գործունեության համար Եվրամիությունը ղեկավարող Իսպանիայի համար բացի տնտեսության վերականգնումից առաջնահերթ խնդիր կլինի նաև Լիսաբոնյան համաձայնագրի իրագործումը.«Առնաջիկա 6 ամիսների ընթացքում մենք ուզում ենք ոչ թե ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկել, այլ ամուր հիմքեր ստեղծել մի քանի միլիոն բնակչություն ունեցող Եվրոպայի տնտեսության կայուն զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար»,-նշել է Իսպանիայի արտգործնախարարը։
ArmAr.am












